ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Քաղաքական բումերանգ

Քաղաքական բումերանգ
14.06.2024 | 12:44

Փողոցով իշխանության եկած իշխանության ներկայացուցիչները փողոցով իշխանությունը իրենցից վերցնելը համարում են հակասահմանադրական։ Ավելի հիմար պարադոքս, թերևս, գոյություն չունի։

Խնդիրն այն է, որ իրենց իսկ գնահատականն անուղղակի տարածվում է 6 տարի վաղեմության հենց իրենց փողոցային գործողությունների վրա, ինչը ինքնին արդարացի է դարձնում ընդդեմ իրենց քաղաքական պայքարի ցանկացած եղանակ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 6542

Մեկնաբանություններ